29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարականները քիմիայի կաբինետում

Այսօր՝հունիսի 13-ին մի խումբ տարբեր տարիքի ճամբարականներ Անուշ Ասատրյանի ղեկավարությամբ այցելեցին քիմիայի կաբինետ:Նրանք ծանոթացան լաբորատորիայի՝տարբեր սարքերի,նյութերի հետ:Իմ օգնությամբ այդ ջոկատի Գոռը,Դավիթը,Ազատը կատարեցին մի քանի  հետաքրքրաշարժ փորձեր,ծանոթացրեցին սարքերի հետ,նրանց հետ անվտանգ աշխատելու կանոններին:

Օրվա երկրորդ կեսին՝ 13:00 Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն- Համո Բեկնազարյան «Տունը հրաբխի վրա». հայկական համր ֆիլմի դիտում՝ կենդանի նվագակցությամբ (Կայ Խաչատրյան և ընկերներ):