ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի այցը՝ ճամբարային օրակարգով

Հունիսի 8-ին մենք՝  Լրագրողական ակումբի սովորողներով գիշերեցինք դպրոցում։ Գիշերը խաղացինք, պարեցինք, երգեցինք, նաև պատրաստվեցինք մյուս օրվա կայանալիք ասուլիսին Տիար Բլեյանի հետ։ Հիշարժան գիշերակացից հետո առավոտյան լավ տրամադրությամբ գնացինք եկեղեցի, հետո զբոսնելու։ Եկեղեցուց երգելով վերադարձանք դպրոց, սկսվեց ընդհանուր պարապմունքը։ Հետո լրագրողներով հավաքվեցինք, վերցրեցինք բեյջերը ու սկսեցինք մեր աշխատանքները։Մի քանիսը լուսաբանում էին գիշերակացի իրենց տպավորություններն ու իրադարձությունները, մյուսները, այդ թվում և ես, նախարարի հետ շրջում էին դպրոցով։ Լևոն Մկրտչյանին Նոր դպրոցի երեխաները դիմավորեցին Կոմիտասի երգերով։

Շրջայցի մասին լրատվության շարունակությունը ընթերցեք Միլենա Մարկոսյանի բլոգում։

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*