22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային գիշերակացի պատումներից․ ամեն գեղեցիկ ավարտ մի նոր լավի սկիզբ է

Ճամբարային վերջին օրվա իր տպավորությունների մասին պատմում է լրագրող Մարինե Իշխանյանը։

Նկարները՝ բլոգում։

Ամառ 2017-ի ամենախենթ ու ակտիվ ջոկատը որոշեց ճամբարային վերջին օրերը դարձնել անմոռաց ու հիշարժան․ որոշեցինք ու մնացինք դպրոցում։ Ի դեպ, այդ գաղափարը կար ճամբարայի առաջին իսկ օրվանից․ պատրաստվում էինք, որոշում, թե որտեղ ենք քնելու, ինչ նախագծեր ենք անելու և այլն։ Երբ ճամբարային օրն ավարտվեց, մի քանի աղջիկներով սպասեցինք դպրոցում, պատրաստվեցինք դիմավորելու մեր ընկերներին, մի փոքր էլ հանգստացանք, որպեսզի կարողանանք վայելել երեկոն։ Երբ արդեն անձնակազմը տեղում էր, մենք մեր իրերը դասավորեցինք և սկսեցինք պատրաստվել ընթրիքին։ Մեզ հյուր էին եկել Ընկեր Լիլին և մեր ջոկատի Սյուզիի մայրիկը։ Ընթրիքի համար գրեթե ամեն ինչ պատրաստ էր։ Մենք խարույկ չունեինք, բայց խարույկին գրեթե չէր զիջում Դավիթի կիթառը, մեր երգերը, տաք ծածկոցները և ընկեր Լիլիթի պատրաստած անմահական թեյը։ Մենք երգեցիք, պարեցինք խաղացինք, ամեն ինչ հիանալի էր։ Տղաները երեկոն ավելի հիշարժան դարձնելու համար մի առասպել էին հորինել, որն էլ ակտիվություն էր ստեղծել մեր ջոկատում։