«Շրջիկ լրատու»․ ճամբարային գիշերակաց

Օրվա մասին իր տպավորություններով կիսվում է  Դավիթ Առաքելյանը։

Այսօր երեկոյան պետք է հանդիպեինք միմյանց Միջին դպրոցում։ Իսկ ինչո՞ւ․․․ Պետք է գիշերը անցկացնեինք դպրոցում։ Երբ հանդիպեցինք միմյանց, որ արդեն մնալու ենք դպրոցում, մի տեսակ անհավատալի էր, ուրախություններիս չափ ու սահման  չկար։ Սկզբում երաժշտություն էինք լսում, երգեր երգում ու մեր ընթրիքը պատրաստում։ Էլ ի՞նչ մտածելու բան ունեինք, ուրախ մթնոլորտը կար, համեղ սնունդը կար։ Ի դեպ, ընկերերիս ծնողները  մինչև քնելը հերթով այցելում էին մեզ, հաղորդակից դառնում մեր ուրախ մթնոլորտին, մեզ համար քաղցրվենիք բերում ու հաճելի զրույց վարում մեզ հետ։

  

 

Տեսանյութը՝ Լիլի Եղիազարյանի։

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*