22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեբաստացի պատանի լրագրողները «Մասս մեդիա» կենտրոնում

Հունիսմեկյան ամենագունեղ տոնը սկսեցինք ճամփորդությամբ։ Միջին դպրոցի պատանի լրագրողները մասնակցեցին բաց դաս- սեմինարին «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնում։ Դասը անցկացվեց հետաքրքիր ձևաչափով։ Պայմանականորեն կազմակերպվեց մամուլի ասուլիս, որի ընթացքում Բազազ Արտեմի մամուլի խոսնակը՝ տվյալ դեպքում դասախոս Զոհրաբ Հարոյանը հանդիպում-զրույց ունեցավ սեբաստացի լրագրողների և կենտրոնի մագիստրոս ուսանողների հետ՝ պատասխանելով նրանց բոլոր հարցադրումներին։ Նշեմ, որ թեմայի ընտրությունը պատահական չէր․ Հովհ․ Թումանյանի «Գիքորը» պատմվածքը կկարդան սովորողները, որպեսզի կարողանան իրենց հետազոտական աշխատանքները գրել։ Պատանի լրագրողները ծանոթացան ուսանողների հետ, «Սովորում եմ՝ սովորեցնելով» ձևաչափով յուրաքանչյուր ուսանող մեկ աշակերտի խմբագիրը կլինի և կհետևի հետազոտական աշխատանք, նյութեր գրելու ընթացքին։ Հաջող ընթացքի դեպքում սա կլինի երկարաժամկետ համագործակցային և արդյունավետ նախագծային աշխատանք։

Նկարներ՝