22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Հակաբացիլ Կոմիտաս»․ հայ երգի սևազգեստ արևը

Էլ ի՞նչ աշխատանք, դաս առանց հանճարեղ հայր Կոմիտասի հոգեթով երգ ու երաժշտությամբ։Կոմիտասյան երգերի պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա  մեր դեմքին և արտացոլվի մեր հոգու մեջ, քանի որ այդ երգերը աղոթքի պես մաքրում են մարդկանց հոգիները: Գորգագործության դասին Լրագրողական ակումբի սովորողները աշխատում էին ամեն մարդու ականջին հասնող Կոմիտասյան սրբազան երգերի կատարումով։

Զանգվից եմ լսում հրճվանքդ անվերջ,
Որ լցնում է վառ խինդով սար ու ձոր,
Քո սրտի երգն է կաթում հոգուս մեջ
Իսահակյանի երգով մեղրածոր…
Երգը հուզակեզ մեր Կոմիտասի,
Սարյանի վառած երանգը շողուն
Դարձել են, ասես, թև իմ երազին,
Լեռներիդ սիրով սիրտս են ողողում…
(Գեորգի Լեոնիձե)

Ես հավատում եմ, շա՜տ եմ հավատում
Մեծ Կոմիտասի երգին սրբազան,
Որին քշեցին դեպ կառափնատուն,
Բայց անզոր եղան եւ խաչ եւ գազան։
Նրա մեջ ահա, թախծոտ այդ երգի,
Էջմիածինը իր վիշտն էր ողբում,
Եվ ցավն էր ողբում դարավոր վերքի,
Որ ցասումի էր փոխվում օրնիբուն։
Այս երգը կապրի հավետ անթառամ,
Կհասնի ամեն մարդու ականջին,
Ծիծեռնակները երամ առ երամ
Տուն կգան նորից նրա ջերմ կանչին։
(Վիկտոր Կոչեւսկի)։