22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վիրտուալ մարաթոն հունիսի 1-ին. armchildrights

Հունիսի 1-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն առաջարկում է միանալ երեխաների խնդիրներին և իրավունքներին վերաբերող վիրտուալ մեդիա մարաթոնին և գրառումներ կատարել սոցիալական մեդիայում՝ օգտագործելով #armchildrights հեշթեգը։
Մարաթոնը կօգնի սոցիալական մեդիայի հունիսմեկյան լրահոսում բարձրաձայնել հարցեր, խնդիրներ, որոնք դժվարացնում են երեխաների կյանքը Հայաստանում և ոտնահարում նրանց իրավունքները տարբեր ոլորտներում՝ առողջություն, խնամք, ընտանիք, կրթություն, ժամանց․․․
Հունիսի 1-ին ձեր հրապարակումները, վիդեո կամ ֆոտո պատմությունները, դիտարկումներն ու կարծիքները տարածեք Twitter, Facebook կամ Instagram օնլայն հարթակներում՝ օգտագործելով #armchildrights հեշթեգը։

Որքան շատ մարդ միանա այս նախաձեռնությանը, այնքան հեշտ որոնելի ու տեսանելի կդառնա թեմային վերաբերող տեղեկատվությունը սոցիալական ցանցերում: ՄՆԿ media.am-ի թիմը կհետևի սոցիալական ցանցերում #armchildrights հեշթեգով տարածվող գրառումներին և կհավաքի դրանք կայքում: