Հանդիպման նախագիծն՝ այստեղ։
Հանդիպման լուսաբանումները՝
Լրագրողական ակումբի մեր սպասված հյուրը այս անգամ Նվարդ Մելքոնյանն էր։ Հանդիպում-բաց դասը նիրված էր «Գործարար իմիջ և բիզնես-էթիկետ» թեմային։
Նվարդ Մելքոնյանը մասնակիցներին իրազեկեց իմիջի ձևավորման տեխնոլոգիաների, գործարար իմիջի առանձնահատկությունների ու գրագետ ինքնաներկայացման տեխնիկայի մասին: Խոսելով իմիջի մասին՝ մեր հյուրը հատկապես ընդգծեց, որ իմիջը հիմնված է անհատի անձնական բնութագրիչների վրա, որոնցից են նրա ֆիզիկական, հոգեֆիզիոլոգիական հատկանիշները, բնավորությունը, որոշումների կայացման անհատական ոճը և այլն: Անդրադառնալով գործարար մարդկանց իմիջին՝ հագուստին, դիմահարդարանքին ու աքսեսուարներին, անհատական շփման ժեստերին ու դրանց առանձնահատկություններին` Նվարդ Մելքոնյանը նշեց. «Պատահական չէ, որ ասում են` մարդուն դիմավորում են հագուստով, բայց ճանապարհում են խելքով: Դիտարկենք տղամարդու կոստյումը, որը, ըստ էության, գործարար մարդու այցեքարտն է:Հագուստը առաջին իմիջ ձևավորող տեղեկատվությունն է: Այն տեղեկացնում է մարդու մասնագիտական որակների, ճաշակի, որոշակի սոցիալական խմբի պատկանելության և այլնի մասին: Բայց պետք է հիշել նաև, որ կոստյումի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք սկսել խոսել…»:
Նկարներ՝
Հետաքրքիր է․․․
«Լույսի մոլորակ» էքսպոյից
Միդինֆոյի մեդիալրագրողները խոհանոցում են. պատրաստում են Ասիլ Վասիլներ. տեսանյութ
Ճամբարային լուսաբանում