22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեկնարկեց ամենագունեղ ու ստեղծագործական ճամբարը

Լրագրողական ակումբի սովորողները ամառային ճամբարի օրերին տարաբնույթ նախագծերից բացի իրականացնում են «Շրջիկ լրատու» նախագիծը, որի տևողությունը երկու շաբաթ է լինելու։ Յուրաքանչյուր օր, ըստ նախնական պայմանավորվածության, երեք լրագրողներ և մեկ օպերատոր կշրջեն Միջին դպրոցի ճամբարային տարբեր ջոկատներում, կծանոթանան իրականացվող նախագծերին, կլուսաբանեն վերջիններիս ընթացակարգը, արդյունքները, եթե այդպիսիք արդեն կան։ Ինչպես նաև հարցադրումների միջոցով  լրագրողները կփորձեն պարզել, թե սովորողները ինչ առաջարկներ, կարծիքներ, դժգոհություններ ունեն ճամբարային օրվա ընթացակարգի վերաբերյալ։

https://www.youtube.com/watch?v=2bd2lQaDlUA&t=4s

Ապա լուսաբանումներն ավարտելուց հետո ճամբարային մեր ջոկատում Լրագրողական ակումբի դասերի ընթացքում կամփոփենք օրվա լրատվությունը, կհասկանանք լուսաբանման ընթացքում առաջացած դժվարությունները, խնդիրները, նոր դասընթացների միջոցով կամրապնդենք գիտելիքները բացթողումներից խուսափելու համար։ Ճամբարային առաջին օրը լրագրողները արդեն ակտիվ զբաղվում էին  մեր նախագծային աշխատանքով։ Մեր ջոկատի սովորող Թամարա Գյուլբահարյանը շրջել էր ջոկատներում և ձեզ կներկայացնի Ժաննա Հակոբյանի ջոկատը և իրականացվող  աշխատանքները։