Շատ հաճախ մարդկանց հետ շփվելիս նկատում եմ, որ նրանց մոտ ինչ-որ մի բան պակասում է։ Դա սիրո ու բարության պակասն է․․․
Մի բան, որի կարիքը շատ է զգացվում հիմա։ Մարդիկ ապրում են չարի և «մթության» մեջ։ Բայց նրանք չեն գիտակցում, որ այդ սև խոռոչից ելք կա, բուժում կա․․․ Միայն պետք է խմել սիրո ու բարության դեղահաբը, և ամեն ինչ կպայծառանա, կլուսավորվի։
Իսկ ո՞րտեղից գտնել այդ դեղահաբը։ Պատասխանը հետևյալն է՝ այն կարող եք պատրաստել ինքներդ։ Կան այնպիսի բաղադրիչներ, որոնք կօգնեն պատրաստել այդ դեղահաբը։
Ներկայացնում եմ երջանկության իմ բաղադրատոմսը․
Օգտագործվող նյութերը՝
Դատարկ, բայց գեղեցիկ տարրա, մեկ բաժակ ժպիտ, երեք գդալ բարություն, 200 գրամ սիրո փոշի, մեկ պտղունց երջանկություն և շա՜տ լավ տրամադրություն։
Այս ամենը խառնել՝ երգելով, պարելով կամ նվագելով՝ արտասանելով սիրո և բարության խոսքեր։ Կտրատել, դնել արևի տակ, որպեսզի արևն էլ իր ջերմությամբ լցնի մեր դեղահաբը։ Նշանակել «մթության» մեջ ապրող մարդկանց՝ օրը երեք անգամ, մեկ ամիս ժամկետով։ Առողջանալու դեպքում՝ թույլ տալ համալրել սիրող և բարի մարդկանց շարքերը։
Հեղինակ՝ Դավիթ Առաքելյան։
Նյութը՝ «Գրաշխարհ» ամսագրում։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия