Առաջարկում եմ երեկոն լցնել մեր սովորողների մտքերով, որոնք վերցված են «Հայացք» ամսագրից։
«Մտքի ուժով բժիշկը կարող է բուժել հիվանդներին, ոտքի կանգնեցնել քայլել չկարողացող մարդուն: Այն ուժը, որը քո մեջ է, կարող է հաղթել ամեն ինչին»:
«Մարդկանց փոքրիկ ուղեղներում տեղ են գտել հիմար մտքերը, անհասկանալի ու անիմաստ արարքների իրագործման մասին մտորումները, մարդիկ չեն գնահատում աշխարհը, մարդիկ անզգամ են դարձել, մարդկությունը ոչնչացել է։ Աշխարհն, իսկապես, գժվել է․․․»։
«Թվում է, թե լռությունը լի է դատարկությամբ, բայց․․․»։
«Ես սիրում եմ երկնքին նայել։Այնտեղ այնքան հարազատ մարդիկ կան։ Կարոտը խեղդում է…»։
«Հիշողությունը մի անվերջանալի տարածք է` լցված անմոռանալի պահերով, որտեղից հնարավոր չէ ջնջել ապրած ուրախ և տխուր պահերը»։
«Մարդը, քանի դեռ ողջ է, չպետք է դադարի երազել և հուսալ։ Երբ շատ ես ցանկանում, երազանքդ կատարվում է»։
«Իրականում մարդկանց մեջ բարին նա է, ով ապրում է առանց մարդկանց նեղացնելու»:
«Ամեն մեկս էլ մեր ներսում և՛ բարի ենք, և՛ չար»։
«Մարդկանց մի մասը անձրևի մեջ է թաղում իր տխրությունը՝ մի պահ մոռանալով աշխարհում ամեն ինչ»։
«Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, նույնքան դանդաղ կարող է թվալ նրան, ով միայն նայում է դրա շարժմանը: Ժամանակը մարդկանց համար շատ մեծ ուսուցիչ է»։
«Գեղեցկություն կա ամեն ինչի մեջ:Հարկավոր է այն զգալ»։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия