22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոհայրենագիտական քայլարշավ Զանգվի ափերով․ Ռեպորտաժ

Նախագիծը՝ այստեղ։

Ռեպորտաժի հեղինակ՝ Դավիթ Առաքելյան։

Մայիսյան ճամփորդություններից մեկը մեզ տարավ դեպի գեղեցիկ Զանգու գետի ափերը։ Կրթահամալիրի արշավային տարբեր խմբերով քայլում էինք գետի ափերով, զրուցում էինք տեղի բնակիչների հետ և մեր գործընկեր Էմանուել Ագջոյանի ուղեկցությամբ՝ ստանում էկոհայրենագիտական գիտելիքներ տարածքի մասին։

Քայլարշավի ընթացքում Լրագրողական ակումբի պատանի լրագրողների հետ գործնական բաց դաս կազմակերպեցինք․ սովորում էինք, թե ինչպես պետք է արձանագրել խնդիրը, ինչպես դա ներկայացնել, լսելի դարձնել հանրությանը և նյութ պատրաստել դրա շուրջ։ Մեր սովորողներից Դավիթ Առաքելյանը հանպատրաստից որոշեց կադրում հայտնվել ու  իր ուսումնական առաջին ռեպորտաժը պատրաստել՝ արտահայտելով իր վերաբերմունքը իրեն հուզող թեմաների շուրջ։