22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամենամյա մայիսյան հավաքի երրորդ օր

Ամենամյա մայիսյան հավաքի երրորդ օրը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուրն էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ազգային տարազների ոճավորման մասնագետ, դիզայներ, նկարիչ՝ Լիլիթ Մելիքյանը: Սովորել է Մանկավարժական համալսարանի նկարչական դիզայնի և ոճավորման ֆակուլտետում:

Հանդիպման սկզբում Լիլիթ Մելիքյանը ասաց․«Պատերազմից հետո ոչ ոքի չէր հետաքրքրում մեր դիզայնը, առավելագույնը, որ  կարող էինք անել, խանութների համար պաստառներ ձևավորելն էր: Ապրելու խնդիրը ավելի մեծ էր, քան դիզայնի հարցերով զբաղվելը: Սակայն մենք մեր հույսը չկորցրինք  և մտածում էինք, որ քսան- քսանհինգ տար հետո անպայամն այն կդառնա արդի և այդպես էլ եղավ»: Նշեմ, որ մեր հյուրը սովորել է եռաչափ մոդելավորում Եվրոպայի առաջատար հալամսարաներում, մասնավորապես Փարիզում, Մարսելում:

-Սովորում էինք համակարգիչներով, ես մտածում էի՝ ինչպե՞ս կարող եմ այս աշխատանքը կատարել, չէ՞ որ Հայաստանն ու համակարգիչը շատ հեռու բաներ էին,  չկար նորմալ համակարգիչ, բայց ի ուրախություն ինձ, այժմ ամեն ինչ լավ է,-հավելեց հյուրը:

Տիկին Մելիքյանը պատմեց, որ երբ իրեն հրավիրեցին «Տերյան» մշակութային  կենտրոնում աշխատելու՝ որպես տնօրեն, նա այդ ժամանակ Բրաբիոն ծաղիկների խանութներից մեկի տնօրենն էր: Իսկ իրեն ընտրել էին,  որովհետև ուներ մի քանի մասնագիտություն  և գիտեր մի քանի լեզուներ: Եվ նա ամենահարմար թեկնածուն էր , որ կարող էր զարգացներ մշակույթի կենտրոնը:

-Վ․Տերյանի նամակների և գրություների հսկայական մասը պատկանում է ինձ և իմ ընտանիքին:  Աշխատելու ընթացքում հրապարակվեց մի մասը, սակայն, ցավոք սրտի, ամբողջովին չստացվեց հրապարակել, որովհետև շատ հանգամանքներ  թուլյ չէին տալիս: Այսպես դարձա մշակույթի կենտրոնի տնօրեն և այն փոխեցի հիմնովին: Երբ սկսեցի աշխատել ինստիտուտում, երեխաներին տանում էի Հայաստանի  յուրահատուկ վայրերը  և հետաքրքիր նախագծեր արեցի:  Առաջին հագուսը, որ մոդելավորեցի, ինձ համար էր․ վերցրի Արցախի ազգային տարազի նախշեր և նկարեցի, քանի որ այն շատ հարուստ է, բայց այդ հարստության հետ մեկտեղ մարդիկ շատ քիչ տեղեկություներ ունեն դրա մասին: Կանաչ վերնաշապիկիս վրա նկարեցի այդ նախշերը՝ ցանկանալով  տարբերվել այդ միջոցառմանը, լինել բոլորի ուշադրության կենտրոնում,- ասաց Տիկին Մելիքյանը:

Այն հարցին,  թե աշխատանքի ընթացքում ինչի՞ց կամ ումի՞ց է ոգեշնչվում, տիկին Մելիքյանը պատասխանեց․«Ըստ իս, աշխատանքի ընթացքում ոգեշնչվել չի կարելի  ինչ-որ մեկով կամ ինչ-որ բանով, որովհետև այն խանգարում է ստեղծել քո սեփականը, իհարկե, մենք մեր ամբողջ կյանքն ենք ոգեշնչումով ապրում, բայց աշխատանքում այն շատ է խանգարում»:

Նա խոսեց  նաև պարային խմբերի հագուստի ոճավարումից և ասաց, որ ժողովրդական պարերը ստեղծված չեն մի ամբողջ գյուղի կամ ծեսի շուրջ, այլ ստեղծված են մեկի կողմից:

-Մի անգամ ինձ մոտ եկավ «Բերդ» պարը բեմադրող մի պարուսույց և ասաց, որ իրեն հարկավոր է պարին  համապատասխան ոճավորված հագուստ: Եվ դա այն դեպքում, որ այդ պարողները սկզբից հանդես  էին  գալու՝ որպես ամերիկացի խուլիգաններ, ովքեր հանկարծ սկսել էին պարել: Ես ասացի, որ չեմ կարող ոճավորում տալ,  քանի որ չեմ ընկալում պարի իմաստը։

Եվ այսպես վերջացավ հանդիպումը ոճավորողի հետ: «Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի կողմից նրան նվիրվեց վզնոց և կավե մոմակալ: Տիկին Մելիքյանը մեզ նաև հրավիրեց ազգային տարազների ցուցահանդեսին։