24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գրքերով բացվող ճանապարհ

Առաջին մուտքս էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, երբ ինձ ասում էին՝ պատմի՛ր քո նոր դպրոցի մասին, ես առաջինը շեշտում էի գրադարանը․ ասում էի. «Գիտեք, մեր գրադարանը ինչքան մեծ է և ունի երկու հարկ», ես չգիտեի, որ կարող ենք նաև գրանցվել և գիրք վերցնել գրադարանից, այդ մասին ինձ տեղեկացրեց իմ ընկերուհի Ստելլան։ Ես շատ ուրախացա, և մենք վերցրինք մեր առաջին գիրը՝ « Լյոբերգացի չարաճճի Էմիլը». այն շատ լավ գիրք էր, արկածային էր և հետաքրքիր, ամեն մի գլուխը կարդալուց հետո ես նորից էի ուզում կարդալ, չէի համբերում, ուզում էի մյուս գլուխն էլ կարդամ: Ես կարդացի Լյոբերգացի Էմիլի ամբորղջ գիրքը մեկ օրում, որը շատ երկար էր և դուք հաստատ չեք հավատում, բայց այդպես է, այո, ես շունչս պահած անդադար կարդում էի: Գիրքը փոխում է իմ կյանքը, ես ձեզ հավաստիացնում եմ, իրոք, ես կարադացել եմ արդեն երևի թե տասնյակ գրքեր. մեկը մյուսից լավն էին և հետաքրքիր, բոլորն էլ իրենցից ինչ-որ բան էին ներկայացնում. կեսը արկածային էին, կեսը՝ խրատներով լի գրքեր, որոնք կարդացողի հոգում հաստատ ինչ-որ բան են ծնում։ Ես գիրք կարդալիս՝ մտքիս մեջ պատկերացնում եմ նրանց՝ հերոսներին և ամբողջ անցուդարձը։ Այսքան գրածս այն մասին է, որ գիրքը փոխում է մարդկանց կյանքը, բայց որոշ գրքեր միայն։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան: