05.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օրվա ամփոփում․ 29․05․2019թ․

Պատմում է Վաչե Թաթոյանը։

Այսօրվա առավոտյան պարապմունքը կազմված էր երկու մասից․ առաջին մասում մեր սովորական պարապմունքն էր, իսկ երկրորդ մասի ժամանակ պատրաստվում էինք հունիսի 7-ի հարսանեկան ծեսին։

Առավոտյան պարապմունքից հետո հավաքվեցինք լսարանում։ Քննարկեցինք վաղվա ճամփորդությանը վերաբերվող հարցեր, պայմանավորվեցինք սննդի կազմակերպման համար։ Հետո գնացինք խանութ՝ ֆիլմի դիտման համար գնումներ կատարելու։

Ժամը 10։30-ից մեզ մոտ ֆիլմի դիտման ժամ էր, նայեցինք «Фантастические твари и где они обитают» ֆիլմը՝ անգլերեն սուբթիթրերով։ Ֆիլմը քննարկել չհասցրեցինք, քանի որ արդեն ընդմիջման ժամն էր եկել, իսկ հետո մարզական պարապմունք ունեինք։