23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ջայլամների ֆերմա այցելության մասին

Պատմում է Վռամ Բաբայանը։

Այսօր ճամբարային ջոկատով ճամփորդության էինք գնացել՝ ջայլամների ֆերմա։

Ֆերմայում կար 33 ջայլամ, որոնք տարիքով մեծ էին։ Փոքրիկ ջայլամները այդ ֆերմայում չեն պահվում, իրենց համար հատուկ այգի-ֆերմա կա, որտեղ նրանք մնում են մինչև մեծանալը։ Ֆերմայի տերը խոստացավ հաջորդ անգամ այդ այգի տանել մեզ։

Ջայլամները համ սիրուն էին, համ էլ տգեղ։ Մեզ գգուշացրեցին, որ հանկարծ մոտ չգնանք ցանկապատին, թե չէ կարող են հարվածել։

Ֆերմայում ջայլամները ընտանիքներով առանձնացված էին, 12 ընտանիք կար։

Հետաքրքրիր էր հետևել նրանց շարժումներին, զարմացած-ջղայնացած հայացքներին։

Տերը ջայլամների մասին հետաքրքիր տեղեկություններ պատմեց․

  • Ջայլամները միշտ ապրում են ընտանիքներով ու հաճախ են կռվում այլ ընտանիքների հետ, եթե դրանք իրենց տարած են մտնում։
  • Ջայլամի միսը բավականին թանկարժեք է՝ 5000-15000 դրամ։
  • Ջայլամները ձու ածում են 3-4 օրը մեկ։ Ձվի գինը 6000-8000 դրամ է։
  • Ջայլամների ոչ բոլոր ձվերից են ձագուկներ դուրս գալիս, ձվերը հատուկ սարքով ստուգում են, ձագուկներովը պահում ինկուբատորում, իսկ սովորականները ուղարկում խանութներ։
  • Ջայլամի եղունգները լավ թանկ արժեն, դրանք օգտագործվում են թանկարժեք մեքենաների ներկերի և դիմահարդարման պարագաների արտադրության մեջ։
  • Ջայլամի կաշին էլ է վաճառվում, գինը մոտ 500000 դրամ արժի։ Կաշվից պատրաստում են թանկարժեք կոշիկներ, բաճկոններ, պայուսակներ։
  • Ջայլամի փետուրները օգտագործում են դիմակահանդեսների ժամանակ՝ դրանք շատ փափուկ ու նուրբ են (մի քանի փետուր մենք բերեցինք մեզ հետ)։
  • Ջայլամի ձուն շատ ծանր է, մեկը մոտավորապես 30 հավի ձվի չափ է։
  • Ջայլամի տղա ու աղջիկ լինելը կարելի է որոշել մեկ տարեկան դառնալուց հետո, երբ նրանց փետուրները սկսում են գունավորվել․ աղջիկներն ունեն մոխրագույն փետուրներ, իսկ տղաները՝ սև։
  • Վազող ջայլամի արագությունը կարող է հասնել 60կմ/ժ-ի։
  • Ջայլամների ոտքին կա երկու մատ, որոնցից մեկը շատ մեծ է, իսկ դրա վրայի եղունգը՝ շատ ամուր։ Ջայլամի ոտքի հարվածից մեծահասակ մարդը կարող է մահանալ։

Մեր ջոկատի մի քանի անվախներ փորձեցին ջայլամներին կերակրել ու տվեցինք խոտ։

Ջայլամներով հիանալուց հետո ֆերմայի տերը մեզ տարավ իր այգի, որտեղի ծառերից մենք ցոգոլներ քաղեցինք ու կերանք մեր բրդուճները։

Լուսանկարները՝ Տիգրան Արամյանի (10-րդ դաս.)