22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մուտքի ճամբարականները պատմում են իրենց բլոգներում

Միքայել Մովսիսյանը իր բլոգում բացի իր ճամբարային օրացույցից, հասցրել է տեղադրել նաև նախաարշավային փոքր տեղեկատվություն։

Ես Տեր-Մաթևոսյան Հայկն եմ: Ծնվել եմ Նորվեգիայի Բերգեն քաղաքում: Ապրում եմ Երևանում: Շատ եմ սիրում ֆուտբոլ: Ազատ ժամանակ զբաղվում եմ նկարչությամբ և ընթերցանությամբ: 

Իմ անունը Արիյելլա Բրէնդա Զարգարյեան է ։Ես սովորել Ռոշանգառան պարսկական դպրոցում 13 տարէկան եմ ։

Ես Նարեն եմ։ Մտածում եմ որ, այս դպրոցում շատ հետաքրքիր կանցնի և մեծ հույսեր ունեմ։ Դպրոցում իմ ամենասիրած վայրը գրադարանն է, քանի որ այնտեղ շատ հանգիստ է։

Սամվել Դոխոյանը սովորել է 176 դպրոցի ռուսական դասարանում։

Ջոն եկել է Լիբանանից, իր մասին գրել է անգլերենով։

Հասմիկ Հակոբյան․Կարճ ժամանակի ընթացքում սիրել եմ Մխիթար Սեբաստցաի կրթահամալիրը։ Այստեղ մի քանի օր ճամբար եմ եկել ու ծանաթացել ինչպես դպրոցին, այնպես էլ երեխաներին։

Վիկա Կիրակոսյան․Այցելելով այս դպրոց` ես բազում հետաքրքրություններ բացահայտեցի,և անչափ հավանեցի դպրոցը:Այս ժամանակահատվածում մենք մեր բլոգը բացեցինք,թենիս խաղացինք,զբաղվեցի նետաձգությամբ,որը ամենից լավն է տպավորվել:

Նարոտ Դավթյանը Իրանից է։

Նարեկ Մինասյանին շատ է դուր եկել մեր գրադարանը։

Վահե Քոսակյանը 12 տարեկան է։ Եկել է «Ուսում» դպրոցից։

Էմմա Միրզոյանը մասնակցել է ճամբարային ամբողջ փուլին։