24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մարդուն դիմավորում են հագուստով, ճանապարհում` խելքով

Հանդիպման նախագիծն՝ այստեղ։

Հանդիպման լուսաբանումները՝

Աննա Հովհաննիսյանի նյութը։

Մարինե Իշխանյանի նյութը

Մանե Բարսեղյանի նյութը

Լրագրողական ակումբի մեր սպասված հյուրը այս անգամ Նվարդ Մելքոնյանն էր։ Հանդիպում-բաց դասը նիրված էր «Գործարար իմիջ և բիզնես-էթիկետ» թեմային։

 Նվարդ Մելքոնյանը մասնակիցներին իրազեկեց իմիջի ձևավորման տեխնոլոգիաների, գործարար իմիջի առանձնահատկությունների ու գրագետ ինքնաներկայացման տեխնիկայի մասին: Խոսելով իմիջի մասին՝  մեր հյուրը հատկապես ընդգծեց, որ իմիջը հիմնված է անհատի անձնական բնութագրիչների վրա, որոնցից են նրա ֆիզիկական, հոգեֆիզիոլոգիական հատկանիշները, բնավորությունը, որոշումների կայացման անհատական ոճը և այլն: Անդրադառնալով գործարար մարդկանց իմիջին՝ հագուստին, դիմահարդարանքին ու աքսեսուարներին, անհատական շփման ժեստերին ու դրանց առանձնահատկություններին` Նվարդ Մելքոնյանը նշեց. «Պատահական չէ, որ ասում են` մարդուն դիմավորում են հագուստով, բայց ճանապարհում են խելքով: Դիտարկենք տղամարդու կոստյումը, որը, ըստ էության, գործարար մարդու այցեքարտն է:Հագուստը առաջին  իմիջ ձևավորող տեղեկատվությունն է: Այն տեղեկացնում է մարդու մասնագիտական որակների, ճաշակի, որոշակի սոցիալական խմբի պատկանելության և այլնի մասին: Բայց պետք է հիշել նաև, որ կոստյումի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք սկսել խոսել…»:

 

Նկարներ՝