26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայտարարություն. լրագրական ակումբի ընդունելություն

Տեղեկությունների փոխանցումը կամ տարածումը որոշակի շրջանակներում՝ մարդկային զարգացման ամենակարևոր խթաններից է: Քանի որ, ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր տեղեկությունն ամենաթանկարժեք կապիտալն է:

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Միջին դպրոցի Երիտասարդ լրագրողների ակումբը հայտարարում է ընդունելություն:

Թող գան նրանք, ովքեր

  • ուզում են լինել գրագետ մեդիա սպառող
  • սիրում են սովորել, նոր ու օգտակար գիտելիքներ ձեռք բերել
  • կարևորում են քննադատական միտքն ու մտածողությունը
  • փորձում են միշտ լավատես լինել՝ պահպանելով իրատեսության կարևոր զգացողությունը
  •  գնահատում են ազատ մտածելու, գործելու, ինքնաարտահայտվելու կարողությունը
  • ի վերջո, նրանք, ովքեր շարունակ ձգտում են ինքնազարգացման, սրամիտ են, հումորով:

Լրագրական ակումբի անդամ դառնալու և տարվող աշխատանքներին, դասընթացներին մասնակից դառնալու համար կարող եք լրացնել առցանց հայտադիմումը: