04.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հաղորդագրություն կլոր սեղանից

Այսoր  մենք  մասնակցում  էինք  Միջին  դպրոցի  կլոր սեղանին: Այսօր  կլոր սեղանը  վարում  էին  Աշոտ  Տիգրանյանի և  Մարիետ Սիմոնյանի սովորողները:Առաջինը    Մարիետ  Սիմոնյանի  սովորողները  ներկայացան  իրենց նախագծերով: Նրանք ներկայացրին  իրենց   հետաքրքիր նախագծերը. News Sport, Իմ  կյանքը Ճապոնիայում, Ընթերցանություն,  տարբեր  լեզուներից  թարգմանություններ  և  այլն: Սովորողները  երբ  ավարտեցին իրենց  նախագծերի մասին  պատմելը, Մարիետ Սիմոնյանն ասաց՝  ով  հարցեր  ունի: Մասնակիցներից  մի քանիսը  իրենց  հարցերը  ուղղեցին  սովորողներին  և  Մարիետ  Սիմոնյանին: Ամենաշատ  հարցերը  ուղղվեցին  Նազելի  Տեր-Պետրոսյանին: Հետո  խոսեց  Տիար Բլեյանը,  իր  կարծիքը  հայտնեց   սովորողներին  և  Մարիետ  Սիմոնյանին:Հետո  հերթը  հասավ  մեր  պատմության ուսուցիչ պարոն Տիգրանյանին:   Նա կարճ պատմեց իր նախագծի մասին: Մենք հասկացանք, որ իր նախագիծը ավելի լուրջ էր, քան մնացածինը, և իր նախագիծը պահանջում է շատ ժամանակ և խելք: Պարոն Տիգրանյանից  հետո խոսեցին  իր  սովորողները, ներկայացրին  իրենց  նախագծերը,  հետո  խոսեցին ներկաները  իրենց  կարծիքը հայտնեցին: Վերջում  խոսեց  տիար Բլեյանը  և,  քանի որ  Ավագ  դպրոցի  կլոր սեղանի  ժամն էր, և Տիար Բլեյանը հրաժեշտ  տվեց   բոլորին: