26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջին դպրոցը շարունակում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցը շարունակում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը 6-8-րդ դասաաններում:

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, հեռավար, տնային ուսուցում։

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, հեռավար, տնային ուսուցում։ Տեխնոլոգիական հանրակրթություն։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսումնական պլանների անհատականացում սովորողի ընտրությամբ, սովորողների ընտրությամբ գործունեությունների, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-մարզական ճամբարներ, միջազգային ուսումնական նախագծերի-հավաքների, ճամբարների մասնակցություն, կրթական փոխանակումներ։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Անհատական պլանով որոշված գործունեությունների, ուսումնական նախագծերի իրականացման համար՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Երկարացված ուսումնական օրվա կազմակերպում։ Սովորողների տեղափոխում քաղաքի բոլոր կողմերից, մերձակա բնակավայրերից։

Համեցեք Միջին դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25։
Հեռախոս՝ 73 23 30, [email protected]: