Այսօր՝ հունիսի 15-ին, Սեբաստիա համերգասրահում կայացավ դասական և Ժողովրդական երաժշտական համերգ: Համերգը սկսվեց Քոլեջի ուսանողական երգչախմբի կատարումով: Ելույթ ունեցան ինչպես կրթահամալիրի երաժշտական դպրոցի սաները, որոնք սովորում են և կրթահամալիրում, և այլ դպրոցներում, այնպես նաև ուրիշ երաժշտական դպրոցների սովորողներ: Օրինակ՝ շատ տպավորիչ հանդես եկավ Փարաքարի Արվեստի դպրոցի սովորող Արամը՝ դաշնամուրային ստեղծագործությամբ: Ուզում եմ նշել նաև Սոֆյա Գրիգորյանի սաների ելույթը, որը դուր եկավ բոլորիս, անգամ տիար Բլեյանը նշեց պարերգի զարգացման անհրաժեշտությունը կրթահամալիրում: Վերջում բոլորս երգեցինք և երաժշտական ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տվեցինք Սեբաստիա համերգասրահին՝ մինչև հաջորդ օրը:
Հետաքրքիր է․․․
Տեղեկություն
Космос, таинственный и необъятный
Результаты апрельского флешмоба по русскому языку