Գիտական hոդվածների մրցույթ
Մասնակիցները չորսն էին՝ Գուրգեն Մուրադյան, Գեղամ Ասատրյան, Լարիսա Թադևոսյան, Արեգ Բագրատյան։
Գուրգեն Մուրադյանի թեման էր «Պատմագրական մեթոդի կերպափոխումը ուշ անտիկ ժամանակաշրջանում․ Եվսեբեա Կեսարացի»։ Զեկուցողը հիմնականում պատմում էր Եվսեբեա Կեսարացու գրածների մասին, որոնք վերաբերում էին տարբեր երկրների, սակայն ասվեց, որ հայերի մասին նա գրել էր քիչ նյութեր։ Պատասխաններից հատկապես գրավիչ էր պարոն Տիգրանյանի տված հարցի պատասխանը: Պարոն Տիգրանյան հարցրել էր, թե Եվսեբեոս Կեսարացին ինչ գրվածքներ ուներ հայերի քրիստոնեության ընդունման վերաբերյալ։ Պատասխանը գրավեց. «Եվսեբեա Կեսարացին չէր ընդունում այն, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, քանի որ այդ ժապանակ կար Հռոմը, որը ավելի զարգացած էր և հզոր էր, Կեսարացու համար ավելի հավանական էր, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել էր 303թ․ին, իսկ Հռոմը ավելի շուտ»։
Գեղամ Ասատրյանի թեման էր «Հայոց ազգային գաղափարախոսության հարցի շուրջ»։ Զեկուցողը խոսում էր ազգի միասնականությունը պահելու, կրթության մասին։ Պատմում էր, որ ազգի միասնությունը, ազգասիրությունը կախված չէ, նրանից, թե որտեղ են գտնվում հայերը, նաև որ սփյուռքի հայերը ավելի շատ են կապված հայրենիքին քան որոշ մարդիկ հենց Հայաստանում։
Լարիսա Թադևոսյանի թեման էր «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հարավային Կովկասում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»։ Լարիսա Թադևոսյանը պատմում էր այն մասին , որ շատ բաներ կփոխվեր,եթե Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները չսառեցվեին և սահմանները չփակվեին։ Երկրները կապված կլինեին իրար հետ, այլ ոչ թե կվերաբերվեին իրար թշնամաբար, սահմանը չէր փակվի և շատ հայեր չէին արտագաղթի Հայաստանից, կապրեին հանգիստ իրենց տեղում։
Արեգ Բագրատյանի թեման էր «Արևելյան ոճապատկերային տարրերը Ե․ Չարենցի «Տաղարան» շարքում»։ Նա ներկայացրեց պրեզենտացիա, որում ցույց էին տրված Չարենցի բանաստեղծություններում, Սայաթ-Նովայի ստեղծագործություններում արևելյան ոճապատկերային տարրեր՝ յար, գոզալ, բաղ և այլ բառեր, որոն վերցված էին թուրքերենից, պարսկերենից և այլն։ Պատմեց, որ Չարենցի համար ամենաբարձրը գոզալն էր, և ամենաշատը նա օգտագործում էր այդ բառը։
Թեմաները բավականին հետաքրքիր էին, ձանձրացնող չէին, ներկայացնողները բոլորը շատ լավ պատրաստված էին և կարող էին պատասխանել մեր ցանկացած հարցին իրենց թեմայի շուրջ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия