26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սպասումի օվկիանոսում խեղդվում ենք․․․

Վերադարձի խոստումով հեռանում են։Մենք էլ հավատալով իրենց խոսքերին` սպասումի օվկիանում խեղդվում ենք։Այնքան տանջանք ու ցավ կա այդ բառի մեջ։Շատերն ասում են,բայց խոստումը չեն պահում։Գալիս են,գալիս են,բայց կարծես տեղ չեն հասնում։Ոմանց համար արդեն սովորություն է դարձել ասել` կգամ,բայց վերջում չգալ։Գարունն էլ եկավ,իսկ այն “լավերը”, որոնք վաղուց խոստացել էին գալ,կրկին չեկան։Մեղավորը գնացողները չեն, հարգելինե՛ր, մեղավորները հենց մենք ենք։Շա՜տ դեպքերում, ուշադրություն պահանջելով, մենք անգամ մոռանում ենք ուշադրություն դարձնել։ Նախ պետք է չթողնեինք որ գնային,որ հետո էլ կարոտը չխեղդեր։Մենք երբեմն կարծում ենք՝ եթե եկան, ապա այլևս իրավունք չունեն հեռանալ, մոռանալ, չվերադառնալ…

Հեղինակ՝ Լիդիա Կամենդատյան
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի