21.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անգլերենի ընտրությամբ խումբը մասնակցում է eTwinning-յան նոր նախագծի

eTwinning միջազգային ծրագիրը այս անգամ տալիս է մի նոր հնարավորություն՝  նախագիծ իրականացնել հայաստանյան մարզերի դպրոցների հետ: Նախագիծը կոչվում է “Պատմության խոսուն վկաներ”, որի շրջանակներում սովորողները ուսումնասիրում են պատմական, պատմամշակութային, տեսարժան և հիշարժան վայրերը, տեղանքները, թանգարանները, այցելում դրանք, դրանց մասին տեղեկություն հավաքում: Կրթահամալիրը այս միջոցառմանը միացավ իր նախագծով, որը դարձավ նախագծի ուղղություններից մեկը:  Մեր առաջարկած նախագիծը ենթադրում է, որ ամբողջ այն ուսումնական պաշարը, որը կհավաքագրվի այս նախագծի ընթացքում, թարգմանվելու է անգլերեն, ստեղծվելու են աուդիո և տեսա-ուղեցույցներ:

Այսօր տեղի ունեցավ մասնակից դպրոցների դասավանդողների և սովորողների Skype հանդիպումը, որտեղ արվեց առաջին քայլը՝ մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Skype հանդիպման ժամանակ մեր գործընկերներին ներկայացրեցինք նաև  “Գետը քաղաքում” նախագիծը, որը նույնպես ցանկանում ենք իրար հետ իրականացնել: Յուրաքանչյուր մարզի դպրոց կուսումնասիրի իր քաղաքի, գյուղի, շրջանի գետը, դրա պատմությունը, էկոլոգիական վիճակը և այլն: Այս համատեղ աշխատանքի արդյունքները նույնպես կհրապարակվեն որպես մի ընդհանուր փաթեթ:

Նախագծերը երկարաժամկետ են և ընթանալու են նաև 2017-2018 ուստարվա ընթացքում: