Հերթական ուրբաթը, որը անվանի մարդկանց հետ նոր ծանոթությունների ու զրույցների առիթ է ընձեռնում: Այս անգամ Գեղարվեստի «Հարթակ» ակումբի հյուրն էր հեղինակ-կատարող, բանաստեղծ, շինարար-ճարտարապետ, «Տրինիտի Կանյոն այգիներ»—ի տնօրեն, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանը:
Մինչ հանդիպման գնալը ծանոթացել էի հյուրի մասին պատմող մեդիափաթեթին և սպասում էի հանդիպմանը: Միայն կենսագրության ընթերցումը բավարար էր ենթադրելու համար, որ հետաքրքիր հանդիպում-զրույց է սպասվում. չսխալվեցի, զրույցը սկսվեց և ավարտվեց հետաքրքիր թեմաների քննարկումով ու հարցադրումներով:
Զրույցի սկզվում հյուրը մեզ պատմեց, թե ի՞նչ խորհուրդ են ունեցել և ունեն խաղողը, խաղողի այգիները, գինեգործությունը հայերիս համար. մոտ վեց հազար տարվա պատմությունը ամփոփեց տասնհինգ րոպեում: Իմացանք, որ հայը միակ ազգն է, որ պատկերել է դրախտի կենաց ծառը խաղողի վազի տեսքով, և ով որ ճաշակում էր այդ ծառի պտուղները, ստանում էր հավերժական կյանք: Հյուրը մի փոքր պատմական էքսկուրս կատարեց և մեզ պատմեց, թե հնում մարդիկ ինչ սիրով էին մշակում և կարևորում խաղողի այգիները: Հայերը այգի ասելով՝ հենց խաղողի այգի են հասկացել: Փաստորեն «այգ» բառի ծագումը դրա հետ է կապված, այն արևին, լուսաբացին սպասելու ժամանակն է, երբ բոլորը հավաքվել և սկսել են ինչ-որ երգեր երգել և սպասել արևի դուրս գալուն, որը քաղցրացնելու էր այգու պտուղները: Հայերը այդ այգուն տվել են ծիսական բնույթ. խաղողի վազը մարդիկ այնքան են սիրել, որ մարդացրել են, մարդկային հատկանիշներով օժտել:
Նյութի շարունակությունը՝ Վաչագան Խաչատրյանի բլոգում։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия