21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծնողական սեմինար

6.2-րդ դասարանի սովորողների հարգելի ծնողներ, երկուշաբթի (19.09.2016թ.)` ժամը 15.00-ին,  կկազմակերպվի ծնողական սեմինար-խորհրդատվություն:

Ընդհանուր տևողությունը` 1 ժամ:

Բովանդակություն

Հանդիպում դպրոցի ղեկավարի հետ` 15 րոպե:

Կազմակերպչական հարցերի քննարկում` 15 րոպե:

Անհատական խորհրդատվություն առարկայական դասավանդողների հետ` 30 րոպե:

Հանդիպման միասնական մասը կկազմակերպվի Միջին դպրոցում` II հարկում (Լուսինե Բուշի դասասենյակ):

Անհատական խորհրդատվությունը` ըստ կցված դասասենյակների. դասավանդողները կսպասեն ձեզ Միջին դպրոցի` իրենց դասասենյակներում:  Դուք կարող եք անհատապես մոտենալ, զրուցել ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ:

Շնորհակալություն: