24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամանակին նայող մարդը իր կյանքում լսում է միայն ժամացույցի ձայնը՝ տիկ-տակը

Ժամացույցի ետեևից վազող նշանակում է, միայն ժամին նայող մարդ: Այն մարդը, որը միշտ ժամին է նայում, ուշադրություն չի դարձնում իրականությանը, թե ինչ է կատարվում իր շուրջը: Ժամին նայող մարդը միշտ մնում է ժամի մեջ: Նա ամեն ինչ անում է բայց չի զգում, թե ինչ է անում: Նա կարող է հայտնագործություն անել, բայց չզգալ: Ժամին նայող մարդը երբեք չի տեսնում կյանքը, կյանքի գեղեցիկ պահերը և չի լսում թռչունների ծլվլոցը: Նա միայն տեսնում է ժամացույցը, ժամացույցի թվերը: Նա իր կյանքում լսած է լինում միայն ժամացույցի ձայնը՝ տիկ-տակը: Օրինակ ես ապրում եմ ժամանակով: Չեմ ուշանում, բայց նաև վայելում եմ կյանքի բարիքները, գեղեցիկ տեսարանները և այլն: