Արնախում, դաժան, եսասեր, չար, անհոգի, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ, կրքոտ, հեռատես, համբերատար… Այս որակներից որո՞նք են առավել բնորոշ Կլեոպատրային` դժվար է ասել, բայց այն, որ նա կնոջ պատմության մեջ պատմություն է կերտել, դա հստակ է …
Արվեստի, գիտելիքի, պոեզիայի կենտրոնում` Ալեքսանդրիայում ծնված Կլեոպատրան չէր կարող անմասն մնալ այդ ամենից:
Աշխարհում նույն անունով եղել են նաև այլ թագուհիներ, բայց Կլեոպատրան միակն էր` վերջինը փարավոնների մեջ, առաջին կինը քաղաքական գործիչների մեջ, դիվանագետ, բազում լեզուներ իմացող, մաթեմատիկոս: Այդ ամենը հետագայում դառնալու էին նրա ամենակարող զենքերը երկրի և հատկապես տղամարդկանց կառավարման հարցում։
Կլեոպատրայի մանկության ու դեռահասության մասին ոչինչ հայտնի չէ: Դա հավանաբար շղթայված է մ.թ.ա. 58-55 թվականների դեպքերին, երբ Կլեոպատրայի հայրն աքսորվեց Եգիպտոսից և թագուհի դարձավ Բերենիկա IV-ը:
Հետաքրքիր փաստեր Կլեոպատրայի մասին
1. 18 տարեկան հասակում Կլեոպատրան ամուսնացել է իր 9-ամյա եղբայր Պտղոմեոս 12-րդի հետ, քանի որ, պտղոմեական սովորույթների համաձայն, կինն ինքնուրույն չէր կարող թագավորել:
2. Կրտսեր եղբոր հետ Կլեոպատրան թագավորում է 4 տարի: Ապա Պտղոմեոս 12-րդը խռովություն է բարձրացնում թագուհու և նրա դաշնակից Հուլիոս Կեսարի դեմ, պարտվում է և փախչելիս խեղդվում է Նեղոսում:
3. Իր հմայքի և խելքի շնորհիվ Կլեոպատրան կարողանում է հրապուրել ժամանակի երկու մեծանուն հռոմեացիներին՝ Հուլիոս Կեսարին և Մարկոս Անտոնիոսին և Եգիպտոսի համար 20 տարվա անկախություն է ապահովում Հռոմից:
https://youtu.be/Can07OT0yUw
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия