29.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամփորդություն դեպի «Բիլայն» կենտրոն

Այսօր մենք այցելեցինք  «Բիլայն» ընկերության կենտրոն, որտեղ էլ ծանոթացանք  իրենց աշխատանքներին։Այնտեղ մեզ ջերմ ընդունելություն ցուցաբերեցին և պատմեցին, թե ինչպե՞ս է ստեղծվել ընկերությունը, ովքե՞ր են հեղինակները և տարիների ընթացքում կենտրոնը ի՞նչ ձեռքբերումներ  է ունեցել։

 

Այնուհետ, իրենց աշխատակիցները մեզ ուղեկցեցին կենտրոնի «կապերի գրադարան»՝ տեսնելու ընկերության կողմից արտադրված տարբեր սարքավորումները։Վերջացնելուց հետո,  զինված տեղեկատվական մեծ պաշարով,  բարձր տրամադրությամբ դուրս եկանք կենտրոնից  և ընկերներով որոշեցինք փոքրիկ ընդմիջում կազմակերպել գարնանային ջերմ Երևանում։