23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գարուն է եկել․․․

Դուրս եկեք փողոց, գարուն է եկել: Ծաղիկները ծաղկում են: Լսվում է զանգակների զնգոցը: Արդեն արևը փայլում է երկնքում: Դուրս են գալիս ձնծաղիկները: Ինչպե՞ս կարող եք մնալ տանը, եթե դրսում մաքուր օդ է և ծաղիկների բույրն է տարածվել ամենուր: Վազեք դուրս, երեխանե՜ր: Վազեք խաղալու: Գարունը լի է կյանքով, ուրախությամբ: Գարունը եկել, թակում է ձեր դուռը: Վայելեք տաք արևը: Բացե՜ք, թող գա ներս: Չէ՞ որ գարունը բերում է ուրախություն և կյանք: