23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Քիմիայի խմբի ծաղկաձորյան պատումները

Քիմիայի խմբով

Ծաղկաձորյան ֆոտոպատում

Բնագիտական փորձեր

Մանե Գյոզալյան

Մանե Թոռունյան

Աննա Ղարիբյան

Արեն Պողոսյան

 

 

Ծաղկաձոր, ձյուն, արև, նույնիսկ եղնիկներ ու եղջերուներ: Հուսով եմ բոլորդ հասկացաք, որ մենք հիանալի ժամանակ ենք անցկացրել Ծաղկաձորում, իհարկե Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի հետ ծրագրի փոխանակումից հետո: Այդ դպրոցում տիրում էր մռայլ տրամադրություն և խառնաշփոթ՝  միջոցառման պատճառով:  Մենք երգեցինք և պարեցինք այնտեղ, որից հետո գնացինց Կեչի հյուրանոց, որտեղ էլ հանգրվանեցինք: Սկզբում ես գնացի անկարգապահների սենյակ, իսկ հետո փոխելով իմ սենյակը՝ գնացի իմ ընկերների մոտ և տեղավորվեցի. ասեմ որ բավականին կարգափահ սենյակ էր ոչ միայն վարքով, այլև սենյակի դասավորությամբ: Դրանից հետո իջանք ճաշի ու մի լավ կերանք:  Արդեն երկո էր,  մենք հավաքվել էինք հյուրանոցի կենտրոնում,  քանի որ ընկեր Նելին մեզ հետ Ծաղկաձորում էր, իսկ ընկեր Նելիի հետ գտնվել նույն սենյակում ու չերգելը ուղակի մեղք է: Մենք երգում ու պարում էինք խելակորույս 2 ժամ  շարունակ, իսկ հետո հանկարծ ավարտվեցին երգերն ու պարերը, ժամն էլ 23:00 էր, մենք գնացինք քնելու, բայց կարծես մեզ մոտ արդեն օրենք էր դարձել չքնելը,  դրա համար էլ չենք քնել առաջին գիշերը ու չի քնել ոչ ոք, այդ իսկ պատճառով մենք առավոտյան կես ժամ քնահարամ վազեցինք: Ստացվեց, որ մենք չթողեցինք, որ մեր դասավանդողները քնեն գիշերը, և նրանք էլ իրենց հերթին մեզ արթնացրին առավոտյան: Առավոտյան թարմեցնող (հալումաշ անող) վազքից հետո մենք նախաճաշեցինք, որից հետո գնացինք դահուկ և սահնակ քշելու: 2-3 ժամ հետո գնացինք ման գալու. սկզբում գնացինք եկեղեցի, որտեղից էլ ուղևորվեցինք Կեչառիս հյուրանոց՝ մեր Գագիկի հրավերով իր հոր հյուրանոց: Մենք շնորհակալ ենք նրանցից մեզ իրենց հարկի տակ ընդունելու համար: Այնտեղից հետո վերադարձանք հյուրանոց, որտեղ էլի շատ խաղեր խաղացինք,  հետո մեզ միացան մեր ուսուցիչները, որոնք էլ միացան խաղերին: Այդպես մի ժամ հետո ընկեր Նելին եկավ իր կիթառով և ուրախացրեց բոլորիս, նորից սկսեցինք երգել ու պարել, բայց օրվա վերջում կար մի մեծ տարբերություն՝ մենք ավելի լավ օր էինք անցկացրել, ավելի հոգնած էինք և միանգամից գնացինք քնելու ու քնեցինք: Իսկ հիմա մի փոքրիկ տեսանյութ՝  որով կամփոփվի այս ամենը:  Մի երկու փորձ էլ իմ կողմից:

Արեն Պողոսյան