28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախապատրաստվում ենք Ծաղկաձոր մեկնելու

Նախապատրաստվում ենք ճամփորդությանը. համատեղ ծրագիր ենք մշակել Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի սովորողների հետ, ներկայացնելու ենք մեր կրթահամալիրը՝ ընթերցումներ, երգուսուցում, պարուսուցում, ձմեռային մարզական խաղեր: Այսօր ես, Նարեկը,Արամը և ընկեր Միքայելը ուսումնասիրեցինք, թե ինչպես պետք է օգտագործենք դահուկները և սահնակները, դրանց սարքին լինելը: Բոլոր այն իրերը, որոնք կարիք ունեին նորոգման, տարանք նորոգելու վարպետ Հրաչի մոտ, օգնեցինք նրան:
Բոլոր գործիքները պատրաստ են, և մենք՝ նույնպես: Անհամբերությամբ սպասում ենք մարտի 3-ին:
Առաքելյան Նարեկ

Մենք այսօր պատրաստվում էինք ծաղկաձորյան եռօրյա ճամփորդությանը: Սովորում էիք, թե ինչպես սահել դահուկներով և սահնակներով, ինչպես նաև սովորեցինք դրանց կանոնները և խնամքի ձևերը, որպեսզի դրանք երկար ծառայեն մեզ: Հուսով եմ, որ բոլոր սահնակներն ու դահուկները այնպես կվերադարձնենք, ինչպես հիմա են, այսինքն՝ դրանք չենք կոտրի, և դրանք կօգտագործվեն նաև հաջորդ ճամփորդություններին: Համոզված եմ, որ Ծաղկաձորում ժամանակը կանցնի հետաքրքիր և ուրախ: Ես և իմ ընկերները անհամբերությամբ սպասում ենք ճամփորդության օրվան:
Մարտիրոսյան Արամ