26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտակների խաղ. եզրափակիչ փուլ

Այսօր  տեղի ունեցավ գիտակների խաղի եզրափակիչ փուլը: Մեր թիմը՝ «ԱՆԱՍԱՆ», մեկ միավորի առավելությամբ հաղթեց երկու ութերորդ դասարանցիների թիմերին: Սկզբում հավասար պայքար էր, հետո աստիճանաբար մեր միավորները շատացան՝ բերելով մեզ հաղթանակ: ինչ վերաբերում է մրցանակին, մեր թիմը շատ-շատ-շատ է ուզում գնալ Քարվաճառ՝ Չապլի, քանի որ այնտեղ ասես մարդն ու բնությունը ամբողջովին ձուլվում են իրար: Պարոն Տիգրանյանը մեզ ասաց, որ նաև ստանալու ենք ուսուցողական խաղ, որը ևս հաճելի մրցանակ է: Եղավ մի շրջան, որ մենք հավասար շարժվում էինք առաջ և ինձ թվաց՝ շուտով ոչ ոքի է ավարտվելու խաղը, իսկ դա նշանակում էր, որ ես՝ թիմի ավագս, պետք է խաղամ մյուս թիմերի ավագների հետ: Փաստը մնում է փաստ, որ մենք հաղթեցինք, իսկ ութերորդ դասարանցիները  երկրորդ հորիզոնականը զբաղեցրին:

Լուսանկարը՝ Համբարձում Մանջոյանի (Միջին դպրոց, 6-րդ դաս.):