23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լռությունը խախտեց մի գեղեցիկ երաժշտություն․․․

Սիրահարվելը հաճելի բան է։ Սիրահարվում ես անկախ տարիքից։ Հասկանում ես, որ ամեն անգամ նրան հանդիպելիս, երբ աչքերդ փայլում են և դու ամբողջությումբ շիկնում ես, ուրեմն դու սիրահարվել ես նրան։ Եթե ես սիրահարվեի, ամեն անգամ նրան հանդիպելիս  աչքերս կփայլեին, այտերս կկարմրեին, գիշերը երազում և ցերեկը դրսում ամենուր նրան կտեսնեի․․․

Այգում մի աղջիկ՝ միջին հասակի, մազերը հասնում են մինչև ուսերը, աչքերը մուգ շականակագույն՝ կարծես եղնիկի կամ առյուծի աչքեր լինեն, երկար, գունավոր շրջազգեստով, նստարանին նստած գիրք է կարդում։  Այգին շատ մեծ է։ Մեծ խաղահրապարակում երեխաները վազվզում և խաղում են, իսկ ծնողները նստած զրուցում են։ Այգու աջ մասում մեծ սրճարան կա։ Վերևում անձրևանոցներ են կախված, քանի որ գարուն է և այստեղ շատ հաճախ է անձրև գալիս։ Անձրևի ժամանակ սիրահար զույգերը գալիս են և սրճարանում սրճում են։ Աղջկան մի տղա մոտեցավ, բարևեց։ Աղջիկը գլուխը բարձրացրեց։ Երբ տեսավ տղային, անմիջապես աչքերը փայլեցին։ Նա ամբողջությամբ շիկնեց։ Տղան կրկին բարևեց և աղջիկը վերջապես խոսեց․
-Օյ, ների՛ր, բարև, ինչպե՞ս ես։Ի՞նչ ես անում այստեղ:
-Ես լավ եմ։ Այստեղ էի  եկել պարզապես զբոսնելու և քեզ տեսա:
Նրանք նստեցին և զրուցեցին գրքերի, եղանակի մասին: Հանկարծ անձրևի կաթիլները թափվեցին նրանց գլխին։ Անձրևը սկսեց արագ թափվել։ Տղան բաճկոնը  հանեց, ծածկեց իրենց և միասին վազեցին դեպի սրճարան։ Նստեցին սրճարանի մեջտեղի մասում գտնվող մի գեղեցիկ սեղանի մոտ։ Կարմիր սփռոցով ծածկված սեղանի վրայի մոմերի կրակների ներքո երկուսով  երկար ժամանակ նայում էին միմյանց աչքերի մեջ։ Սրճարանում ոչ ոք չկար, լռություն էր տիրում։ Անձրևի կաթիլները ուժեղ զարկվում էին պատին։ Աղջիկն ու տղան ժամանակ առ ժամանակ նայում էին մե՛րթ միմյանց աչքերի մեջ, մե՛րթ պատուհանին։ Գեղեցիկ տեսարան էր։ Լռությունը խախտեց մի գեղեցիկ երաժշտություն։ Հանկարծակիի գալով՝ աղջիկը նայեց տղային, կարծես ուզում էր ասել, թե արդյո՞ք սա իր կազմակերպածը չէ, բայց տղայի հայացքը նույնպես զարմացած էր։ Ուշքի գալով ՝ տղան աղջկան հրավիրեց պարի։ Աղջիկը համաձայնվեց։ Պարելու ընթացքում աչքերը միմյանցից չէին հեռանում։ Երկուսն էլ կարմրած, փայլող աչքերով, երազների մեջ ընկած ․․․ Տանգոյից հետո նստեցին։ Երաժշտությունը փոխվեց։ Այն ավելի մեղմ էր հնչում և ավելի ցածր։  Միաժամանակ խոսեցին։ Երկուսի շուրթերից մի նախադասություն դուրս եկավ․

-Ես քեզ սիրում եմ։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Նյութի աղբյուրը՝ Ռուզաննա  Ղազարյանի բլոգ: