23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երաժշտությունը ոգեշնչում է ամբողջ աշխարհին․․․

Ինձ ոգեշնչում է երաժշտությունը: Սիրում եմ դանդաղ, հանգիստ երաժշտություն: Երբ տխուր եմ լինում, լսում եմ և հանգստանում: Երաժշտությունը ոգեշնչում է ամբողջ աշխարհին, տալիս է թևեր, ազդում մեր էմոցիաների վրա: Երաժշտությունը նպաստում է տրամադրության և հոգեվիճակի փոփոխությանը: Երաժշտության միջոցով կարելի է բուժել կամ սպանել մարդուն։ Երաժշտական ամեն մի նոտա մի գույն է ինձ համար, իսկ  ամբողջ երաժշտությունը՝ գույների մի աշխարհ, որտեղ ես ապրում եմ:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Նյութի աղբյուրը՝ Մոնիկա Բաբայանի բլոգ: