23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Եթե խանութներում թևեր վաճառեին․․․

Եթե…եթե ես թռչել իմանայի, չեմ կարող ասել, թե ինչ հաճույք կստանայի: Կթռչեի ազատ, որտեղ ուզեի կգնայի, կճախրեի առանց սահմանի, առանց անձնագրի, առանց գումարի: Հիմա շատերը գումար են հավաքում, որպեսզի թռչեն տարբեր երկրներ, իսկ ես կարող եմ ազատ ,առանց գումարի թռչել: Շատ կուզեի, որ խանութներում վաճառեին թևեր:
Պատկերացնում եմ, թե ինչ լավ են ապրում թռչունները։ Մաքուր օդում ճախրելը մի այլ հաճույք է նրանց համար: Ձմռանը կթռչեի տաք երկրներ, երբ սիրտս ուզեր, հետ կվերադառնայի: Ազատ թռչունին ոչինչ չի խանգարի, նույնիսկ արևը։ Ինձ թվում է՝ ես երբեք այնքան ազատ չեմ զգա ինձ, որքան թռչելուց: Առաջին անգամ առանց վախենալու կթռչեմ դեպի արևը, որպեսզի զգամ արևի ջերմությունը:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Նյութի աղբյուրը՝  Մոնիկա Բաբայանի բլոգ