24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սկսենք ինքնաճանաչումից

Միջին դպրոցի ենթակայքը շարունակում է հագեցած ու առողջ քայլարշավը։

Ուշադրությունս այս անգամ գրավեց Անի Արղությանի “единственный способ заставить людей хорошо говорить о нас — это хорошо поступать самим” հոդվածը։ Իսկապես, ընկերնե՛ր, պետք է ականջալուր լինել Անիի կոչին, որին լրացնելու է գալիս Մանեի՝ «Хорошие поступки приятны всем» հոդվածը։ Իսկ Միլենայի՝ Ունիվերսալ ճանապարհորդի մասին նյութը այնքան ոգեշնչեց, որ ցանկություն առաջացավ մոռանալ ձմռան ցրտի մասին, թողնել ամեն բան և շուրջերկրյա ճանապարհորդություն սկսել։ «Եթե ուզում ես հասնել Էվերեստ ու Հարավային բևեռ,նախ ինքդ քեզ պիտի ճանաչես»,-ասել է ունիվերսալ ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյոխովը, ում այնքա՜ն նախանձեցի։ Դե ինչ, սկսենք ինքնաճանաչումից, շարունակենք լավ արարքներով ու հասնենք հաճելի դառնալուն։