23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շաբաթվա ընթերցումներիս ընտրանին

Ենթակայքի ակտիվությունը նախանձելի է։ Այս շաբաթ ևս այն համալրվեց թարմ ու գայթակղիչ նյութերով, որոնց կողքով անկարելի է անտարբեր անցնել։
Ուշագրավ էր  «Ֆինլանդական երազանքն իրականություն է»   հոդվածը, որտեղ Դավիթ Առաքելյանը պատմում է, թե ինչպես  ֆինլանդական երազանքն իր համար շոշափելի դարձավ, երբ ոտք դրեց կրթահամալիր․«Ֆինլանդիայի կրթական համակարգը շատ գայթակղիչ և երազանք թվացող էր, մինչև որ տեղափոխվեցի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»: Այժմ կարող եմ ասել, որ մեր կրթահամալիրի կրթական համակարգը շատ նման է իմ պատկերացրած և երազած ֆինլանդական կրթական համակարգին »։
Դավթի՝ «Ինձ թվում է՝ երեխայի կրթվելու, զարգանալու և կայանալու ճանապարհին շատ կարևոր է, երբ մեծերը նրան մարդ են համարում և խրախուսում են, որպեսզի հետո, երբ արդեն չափահաս դառնա, զգա իր ստացած կրթության առավելությունները․․․» մտքին լրացնելու է գալիս առանձնացրածս հաջորդ նյութը՝ «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է»։ Գրքի հեղինակը  Մասարու Իբուկան է, ով անդրադարձել է երեխայի դաստիարակության, «Ես»-ի ձևավորման, անձի աճման խնդիրներին։ Խորհուրդ եմ տալիս ժամանակ գտնել և ծանոթանալ Իբուկայի կախարդական մտքերին։
Պակաս կախարդական չէ մեր Տերյանը՝ իր դեղնակարմիր, աշնանային տրամադրություններով։
Հասմիկ Ուզունյանն ու «Բույսերի և կենդանիների խնամք» ընտրովի դասաժամի սովորողները դարձան ջերմոցում  այդ կախարդանքի տարաոծողները («Ջերմոց-լաբորատորիայում հնչում է Տերյան» ): Ասելիքս ամփոփեմ «ամենահամեղ» նյութով՝  «Դդմածեսի մեկնարկ և հյուրասիրություն» ։
Անու՜շ լինի․․․