24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դպիրյան քննարկում

Ֆիզիկական ակտիվությունը առողջ ապրելակերպի անհրաժեշտ մասն է, այն  կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, սակայն շատ քչերն են կանոնավոր զբաղվում սպորտով։ Սպորտը պետք է լինի մարդու կենսակերպ: Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ սպորտով զբաղվելը կոփում է ոչ միայն մարմինը, այլև ուղեղը: Մանչեստերի համալսարանի գիտնականները հետազոտել են մարզադահլիճում ֆիզիկական վարժություններն ակտիվ և պասիվ կերպով կատարող երկու խմբի: Մագնիսառեզոնանսային շերտագրության (տոմոգրաֆիա) տվյալներից պարզվել է, որ առաջին խմբի հետազոտվողների ուղեղի` մտածելու և որոշումներ կայացնելու գոտիներում ավելացել է նեյրոնների քանակը: Այնուհետև գիտնականները ստուգողական թեստ են անցկացրել և պարզել, որ սպորտով ակտիվ զբաղվողների ընկալման ցուցանիշներն ավելի բարձր են:

Կրթահամալիրում մարզական ուսուցման պայմանները  օր օրի զարգանում են, մարզական կենտրոնում ներառվում են նոր մարզաձևեր, որը խթանում է ունենալ մարզական, ակտիվ, ինքնուրույն  որոշումներ կայացնող, հետաքրրքիր սովորողներ:

Այսօր կրթահամալիրում գործում են 10 մարզական ակումբներ` հարմարեցված մարզադահլիճ-միջավայրով, համապատասխան գույքով և մասնագետ մարզիչներով: Սա բացառիկ երևույթ է, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է միշտ առաջ նայել, ունեցածը զարգացնելու, նոր հարթակներ տեղափոխելու համար:

Հոդվածում կփորձեմ ամփոփել տարին՝ ներկայացնելով նոր մարզաձերը, հաջողություններն ու ձեռքբերումները:

Սկսեմ հեծանվասպորտից: Դեռ անցած տարվա հունիսին սկսվեցին հեծանվային պարապմունքները, որը անցկացնում էր հեծանվասպորտի դպրոցի պատանիների հավաքականի մարզիչ Վարշամ Դարբինյանը։ Հեծանվասպորտով զբաղվել  ցանկացողները շատ էին:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ հեծանվասպորտի զարգացման մեջ մեծ դեր ունի կրթահամլիրի տնօրենը, իր սեփական օրինակով և հորդորներով:  Առաջին հեծանվաակումբը բացվեց Մայր դպրոցում, որի շինարարական աշխատանքը  նախագիծ դարձավ սովորողների և  մարզիչների համար: Հեծանվաակումբի բացմանը մասնակցում էին Երևանի հեծանվադպրոցի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանը և մյուս մարզիչները:  Առաջին անգամ Հայաստանում կրթահամալիրը մասնակցեց  հեծանվային ֆորումին, որտեղ ներկայացվեց հեծանիվը` որպես հանրակրթական ուսումնական գործիք: Կարևոր եմ համարվում հեծանվաակումբի սովորողների ձեռք բերած հմտությունները, որոնք ցուցադելու հարթակ դարձան Երևան-Էջմիածին հեծանվաերթերըԵրևան-Աշտարակ հեծանվաերթը ավագ դպրոցի սովորողների մասնակցությամբ, ինչպես նաև բնապահպանական մի քանի միջոցառումներին կազմակերպիչների հրավերով պատշաճ ներկայանալը՝ Փողկապ և քամիՄոլորակի ժամ:

Հեծանիվ բոլոր տարիքի սովորողներին և յուրաքանչյուրին։ Կրթահամալիրի  տնօրենը մայիսյան 11-րդ հավաքի շրջանակում բոլոր կրտսեր դպրոցներին պարգևատրեց հեծանիվներով, և հավաքի օրերին Նոր դպրոցում բացվեց կրտսեր հեծանվորդների առաջին ակումբը: Շուտով բոլոր կրտսեր դպրոցներում կլինեն ակումբներ` իրենց կազմակերպիչ մարզիչներով. կրթահամալիրում արդեն մեկ ամիս է` կայանում է նոր մարզաձև կրտսեր դպրոցների սովորողների համար` տրիաթլոնը՝ ասել է թե` հեծանիվ+վազք+լող:

Ամառային վրանային, ռազմամարզական մեղրաձորյան ճամբարը նշանավորվեց հնգամարտի մուտքով: Մարզիչներ Խորեն և Գևորգ Հազարումյանները, Միքայել Ղազարյանը սովորողներին ցուցադրում և ուսուցանում էին նետաձգություն և սուսերամարտ: Հնգամարտը մտավ ուսումնական պլան և մեծ թվով սովորողներ սկսեցին զբաղվել նշված սպորտաձևերով: Կրթահամալիրի մարզիչների մասնագիտական խումբը համալրած մարզիչները գործող մարզիկներ են, սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանը սուսերամարիկ է, նետաձգություն մարզիչ Գևորգ Հազարումյանը` գործող նետաձիգ, հրաձգություն մարզիչ Գոհար Դանիելյանը` հրաձգորդ, հեծանվասպորտի մարզիչ Սամսոն Բուլղադարյանը` հեծանվորդ:  Մարզիչներն արագ ներառվեցին և բացի ուսումնական, մարզչական գործունեությունից, կրթահամալիրում մասնակցում են  միջավայրի բարելավման, ուսումնական-հայրենագիտական-արշավախմբային նախագծերին:

Նոր մարզաձևեր` նոր հնարավորություններ: Կրթահամալիրի սովորողներն սկսեցին ներկայանալ հանրապետական և միջազգային մարզական առաջնություններում. միջին դպրոցի սովորող Էդիտա Գալստյանը մասնակցեց  նետաձգության Հայաստանի առաջնությանը, փետրվարին կրթահամալիրի միջին դպրոցի սովորողները մասնակցեցին ՀՀ նետաձգության առաջնությանը և ցուցաբերեցին բարձր արդյունքներ, ավագ դպրոցի մարզիկ Մարտին Մկրտչյանը Վրաստանի Քութաիսի քաղաքում մասնակցեց սուսերամարտի միջազգային մրցաշարին և զբաղեցրեց  16-րդ հորիզոնականը: Ստեղծվեց նոր բլոգ՝ հնգամարտ, որը ներառում է 5 մարզաձև՝ ձիասպորտ, սուսերամարտ, հրաձգություն, հեծանվասպորտ և լող:

Շարունակում են կրթահամալիրում զարգանալ խաղային մարզաձևերերը: Հոկտեմբերին կազմակերպվեց «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնությունը, որին այս տարի առաջին անգամ մասնակցեց Արթիկի թիվ 7 դպրոցի բասկետբոլի թիմը։ Մրցաշարն ավարտվեց մրցանակաբաշխությամբ:

Ապրիլի 8-ին մեկնարկեց Հայաստանի վոլեյբոլի  դպրոցական առաջնությունը, կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող Ալիկ Գրիգորյանը լավագույն խաղացող ճանաչվեց:

 

Կրթահամալիրում անցկացրել ենք մարզական ընկերական խաղեր բասկետբոլիցվոլեյբոլիցհանդբոլիցֆուտբոլից: Խաղերից առաջ հյուրերի համար շրջայց էինք կազմակերպել  կրթահամալիրում, որից նրանք տպավորված էին, շատերը առաջին անգամ էին մեզ հյուրընկալվում:  Խաղերը կազմակերպված էին ինչպես կրթահամալիրում, այնպես էլ  հյուրընկալվող կողմի մարզադահլիճում:

Խաղային մարզաձևին ծանոթանալու և տիրապետելու մի քանի մեթող կա, բացի ուսումնական պարապմունքներից։ Մեկը դիտումն է, երբ սովորողը խաղին հետևում է հեռուստացույցով, օնլայն կամ մարզադահլիճում. այս մեթոդն այնքան էլ արդյունավետ չէ, մարզիկը դիտելով կարող է հիշել որոշակի դրվագներ, բայց հետագայում  դրանք շուտ կմոռանա կամ չի յուրացնի: Մյուս մեթոդը ընկերական խաղերի կազմակերպումն է, որը պետք է անցկացնել սովորողին ծանոթ, իր մարզադահլիճում և  որևէ ուրիշ մարզադահլիճում,  հրապարակում: Այս մեթոդը շատ արդյունավետ է, որովհետև մարզիկը կարողանում է իր խաղը կազմակերպել իրեն անծանոթ միջավայրում, որը կարող է և չի համապատասխանում իրական դահլիճի չափերին, սովորում է շփվել հակառակորդ թիմի մարզիկի հետ, առաջին անգամ իր խաղը կառավարում է ոչ իր մարզիչը, այլ անծանոթ որևէ մարզիչ: Ընկերական խաղերը պետք է լինեն անընդհատ, տարբեր թիմերի հետ, մարզիկը պետք է զգա պարտվելու և հաղթելու տխրությունն ու բերկրանքը, թիմով հանդես գալու, թիմային խաղ կազմակերպելու, ընկերոջ սխալը ուղղելու, նրա հետ համագործակցելու իմաստը:

Թիմային խաղը շատ է տարբերվում անհատական մարզաձևերից, այստեղ մարզիկը չի կարող հույսը դնել միայն իր անհատական խաղի վրա, նա պետք է հոգեբանորեն պատրաստ լինի, չընկճվի երբ իր թիմակիցը սխալվում է խաղի ժամանակ, այլ հակառակը թիմի անդամները պետք է միասին գործեն, օգնեն, լրացնեն իրար վերջնական հաղթանակի հասնելու համար: Հայտնի փաստ է որ կրթահամալիրը Հայաստանում միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ կան միանգամից այսքան մարզադահլիճներ և մարզական գույք: Կրթահամլիրի մարզադահլիճները գրավիչ են և կահավորված, իզուր չէ որ տարբեր մրցաշարերի կազմակերպիչներ դիմում են կրթահամալիր,  իրենց մրցաշարը մեզ մոտ կազմակերպելու համար:  Երբ սովորողը մտնում է  անծանոթ և ոչ բավարար պայմաններ ունեցող  մարզադահլիՃ,  սկսում է  ավելի բարձր  գնահատել իր միջավայրը, նրա մոտ սկսում են զարգանալ  իրենը խնամելու, ավելի սիրելու, հոգատար վերաբերվելու հատկանիշներ:

 

 

Իմ կարծիքը

իմ կարծիքով  շատ ճիշտ է ասված  Ֆիզիկական ակտիվությունը առողջ ապրելակերպի անհրաժեշտ մասն է: Ես ինքս շատ եմ սիրում ֆիզկուլտուրաի պարապմունքները, առավել ևս բասկետբոլի պարապմունքները,թիմաին խաղերը, պարապմունքների ժամանակ դու զարգացնում ես քո ֆիզիկական ուժը և քո ընտրած մարզաձևի ամբողջ հմտությունները:

 

1.կարող եք ասել ձեր ամենասիրելի մարզաձևը:

2. կարող եք ասել ձեր ամենաչսիրելի մարզաձևը: