06.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տեխնոլոգիա

Այսօր մենք ընկեր Հասմիկի հետ տեխնոլոգիայի դասաժամին շատ ուսուցողական դաս անցկացրինք: Ջրեցինք Միջին դպրոցի մոլոր բույսերը: Ստուգում էինք բույսի հողը. եթե չոր է, այն  ջրում ենք, բայց եթե թաց է լինում, չենք ջրում: Ապա սկսեցինք խնամել կենդանիներին: Մենք փոխեցինք ջրային կրիայի ջուրը և մաքրեցինք նրա ակվարիումը: Ապա ավելացրինք ձկնիկների ջուրը, որպեսզի ջուրը ավելի թարմ լինի: Ինձ շատ դուր եկավ այսօրվա օր:

Նյութը և նկարաշարը` Գոհար Արղությանի բլոգում: