23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախագիծ՝՝Բարի գալուստ մեր և ձեր տուն՛՛ հանդիպում Հառոլդ Պամպաքեանի և մայրիկի՝ Ալինի հետ.

Այսօրվա մեր հյուրերն էին Հարոլդ Պամպաքեանը իր մայրիկի՝ Ալինի հետ: Հանդիպումը վարեցինք ես և Լիլիան: Երաժշտական համարներով, թեյախմությամբ և բազում հարցերով անցավ հանդիպումը: Վերջում ևս մեկ երաժշտական անակնկալ մեր՝ Ժաննա Ալբերտովնայի ջոկատի կողմից: Երգում էինք ՝՝Երևան դարձած իմ Էրեբունի՛՛ երգը: Նրանք պատմում էին, որ Հայաստանում բնակվելը շատ ավելի լավ է, քան Լիբանանում: Բոլոր մեր այլերկրացի հյուրերը այդպես էին ասում: Այստեղ նրանք իրենց ավելի հանգիստ և ապահով են զգում: Լիբանանում տիկին Ալինն էր ճանապարհում իր երեխաներին դպրոց և հետ բերում: Դպրոցական տրանսպորտից և հասարակական տրանսպորտից չէին օգտվում, քանի որ շատ վտանգավոր է: Նաև Լիբանանում չկար մետրո, և ձյուն չէր գալիս: Հարոլդն առաջին անգամ էր, որ ձյուն տեսավ կյանքում: Ասաց, որ շատ դուր է եկել նրան այստեղ բնակվելը և գտնվելը: Մենք բոլորս ձգտում ենք արագ հեռանալ Հայաստանից, առանց հաշվի առնելու, որ Հայաստանը ամենահարմար երկրներից մեկն է  ընտանիքի ապահովությունը պահելու համար: Թեև ունի շատ թերություններ: Մեզ նաև միացան Աշոտ Բլեյանը և Աիդաս, ձեզ համար ավելի ճանաչված որպես տիկին Աիդան: Տատիկս է: Անհամբեր սպասում ենք նոր հանդիպումների:

Էլեն Բաբայան, Ժ. Հակոբյանի ջոկատ

Նյութի աղբյուրը: