22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հունվարի 19. ճամբարային ժամանակից

Բլոգային գրառում Դավիթ Առաքելյանից 

Այսօր երեխաները բերել էին մարզական հագուստներ, քանի որ մենք պետք է խաղայինք մեր ամենասիրելի խաղը՝ ֆուտբոլ: Բաժանվեցինք թմերի և սկսեցինք խաղը: Շատ բուռն էմոցիաներով խաղ ստացվեց: Բոլորը բողոքում էին մրցավարից, քանի որ մեր կարծիքով նա անարդար էր: Խաղի վերջանալուց հետո բոլորս նորից հաշտ էինք: Այնուհետեև փոխեցինք մեր մարզական շորերը առորյա շորերով և ուղևորեցինք  դասարան՝ հանգստանալու: Քիչ անց իմացանք, որ պետք է ուղևորվենք հյուսիսային, այսինքն գեղարվեստի դպրոց:

Այնտեղ մասնակցեցինք կլոր սեղանին և ետ եկանք մայր դպրոց:

Օրվա վերջում գնացինք սուպերմարկետ, գնումներ կատարեցինք, քանի որ պետք է

դպրոցում պատրաստեյինք Հոթ-դոգներ և վաճառեինք: Դպրոց հասնելուն պես միանգամից անցանք աշխատանքի: Պատրաստեցինք շատ մեծ և ախորժելի Հոթ-դոգներ:  Բոլոր երեխաները գնեցին: Շատ ուրախ օր էր: