22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային տասներորդ օր

Առավոտը սկսվեց ընդհանուր պարապմունքի երգ ու պարով:
Մենք գնացինք մասնակցելու Կլոր սեղանի հավաքին, որտեղ ընկեր Գոհարը 8-րդ դասարանի սովորողների հետ ներկայացրեց իրենց նախագծերը: Ինձ ավելի դուր եկավ երկրորդը՝ բիզնես նախագիծը, քանի որ ես էլ եմ սիրում պատրաստել: Հետո ելույթ ունեցան ընկեր Տաթևն ու միսս Բուշը:

Օրը շարունակվեց մարզական ժամով: Մենք խաղացինք շախմատ: Ես այսօր անընդատ պարտվում էի, որովհետև ես անուշադիր էի: Հետո մասնակցեցի համերգին և երգեցի ֆրանսերեն երգ: Ինչպես ամեն համերգից առաջ, այսօր ես ևս հուզվում էի, բայց կատարումը լավ էր ստացվել: Տիար Բլեյանը մեզ գովեց գեղեցիկ խոսքերով:
Այժմ պատրաստվում ենք գնալ Մարմարյա սրահ մեր հերթական սպասված Մեդիա ուրբաթին մասնակցելու: Խոստացված է հետաքրքիր  ժամանակ:
Հենց այսես էլ կավարտենք այս շաբաթը: