23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երկրորդ շաբաթվա վերջին օրը

Ընդհանուր պարապմունքից հետո, հետևելով մեր աշխատանքային պլանին իրար հետ «Աշխարհի շուրջը» խաղը խաղացինք: Հաղթեց Նարեկը, երկրորդը յոթերորդցի Արամն էր: Նրանց մեր խմբի ղեկավարը երկուշաբթի օրը փոքրիկ մրցանակներ կհանձնի: Մենք այդ խաղը խաղացինք մինչև տասն անց կես և շտապեցինք Գեղարվեստի դպրոց: Այսօր մենք այնտեղ կազմակերպեցինք ինտելեկտուալ խաղ: Նրանց հարցեր տվեցինք: Նրանք պատասխանեցին: Ճիշտ կամ սխալ: Այս խաղում երկու տարօրինակ բան կար: Երեք թիմի փոխարեն չորս թիմ էին և հինգերորդ դասարանցիների մեջ չորրորդ դասարանցիներ էլ կային: Այս անգամ հաղթեց «Նոյ» թիմը վաստակելով տասներեք միավոր: Հետո մենք եկանք դպրոց, համերգի գնացինք: Իսկ տուն վերադառնալուց առաջ ճաշակեցինք Մեդիաուբաթը: