Ֆոտոշարք
Այս շաբաթվա վերջին ճամնարային օրն էր, առավոտյան պարապմունքից հետո ճանապարհվեցինք Հարավային դպրոց՝գիտագործնական հավաքի կլոր սեղանին մասնակցելու:Ես առաջին անգամ էի գնում Հարավային դպրոց, իմ ընկերը շատ ուրախացան , երբ ընկեր Անուշը ասաց , որ պետք է գնանք այնտեղ, քանի որ նրանց առաջին դպրոցը եղել է հենց Հարավայինը:Ճանապարհը երկար թվաց, մի քիչ մրսեցինք, բայց երբ մտանք դպրոց մի անգամից ջերմացանք , անբացատրելի ջերմությամբ էր ողողված դպրոցը, շատ լուսավոր , պայծառ սրահները, սովորողների պսպղուն աչուկները իսկույն մեզ գրավեցին:Փոքրիկները ոգևորված պատում էին իրենց ճամփորդությունների , հանդիպած և արդեն հաղթահարված դժվարությունների մասին:Վերադառնալով Մայր դպրոց, սկսեցինք լրացնել ստուգատեսների հայտերը, ընդմիջումից հետո մասնակցեցինք համերգին և անմիջապես հետո կայացավ հանդիպում կենդանաբան,«Էկզոտարիում» ընկերության հիմնադիր տնօրեն` Կարեն Մարտիրոսյանի հետ:Օձերի մասին շատ եմ լսել , կարդացել, ֆիլմեր դիտել, բայց երբեք ձեռք չէի տվել, այդքան մոտ տարածությունից չէի տեսել, նույնիսկ գիտեի թունավոր և ոչ թունավոր օձերի արտաքին տարբերությունները, բայց տեսնելով դրանք ավելի տպավորիչ դարձավ:Մասնագետը շատ կարևոր տեղեկություններ հաղորդեց, պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին, հարցերը այնքան շատ էին , որ քիչ էր մնում Մեդիա ուրբաթից ուշանաինք:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия