22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտագործնական հավաք. չորրորդ օր

Հունվարի 19-ին` ժամը 10:00-11:00-ը, կենտրոնական ընթերցասրահում անցկացվեց հեղինակային մանկավարժական գիտագործնական հավաքի արդեն չորրորդ կլոր սեղանը: Քննարկմանը ներկայացան երեք խմբեր` իրենց նախագծերով:

Առաջին նախագիծը ներկայացրին  Անուշ Ասատրյանը և սովորողները: Թեման` «Ծաղկաարտադրությունը, կանաչ պուրակների ստեղծումը»  մեզ` սեբաստացիներիս, մեր համայնքի, միջավայրի համար շատ կարևոր է: Կատարված նախագծային աշխատանքները` «Կրթական պարտեզը», «Կախովի այգիներ» նախագիծը, որով համագործակցում են ռոբոտիքս ակումբի սովորողների հետ, մարմարյա սրահի կանաչապատման, խնամքի աշխատանքները իրականում շատ ուսուցանող նշանակություն ունեն: Նման նախագծերի արդյունքում է, որ մենք սովորում ենք գնահատել մեզ` պահպանելով մեր շրջապատի, միջավայրի մաքրությունը, գեղեցկությունը. ի վերջո, գեղեցիկը տեսնելով` ենք գեղեցկանում, չէ՞:

Երկրորդ`«Կանաչ անկյուններ. գործուն բնագիտություն» նախագիծը, ներկայացրին  Հասմիկ Ուզունյանը և սովորողները: Ի դեպ, փոքրիկ ուղղում Տիար Բլեյանի կողմից` այսուհետ արդեն «Կանաչող անկյուններ» ենք ասելու: Այս նախագիծը ստեղծվել և իրականացվում է բույսերի և կենդանիների խնամքով զբաղվող ընտրության խմբի հետ: Նախագծի առավելություններից է այն, որ սովորողներին տալիս է անհատական գործունեության հմտություններ, որպեսզի նրանք ինքնուրույն զբաղվեն բույսերի մշակմամբ, բազմացմամբ, ինչպես նաև, տեսականորեն ուսումնասիրեն դրանք:

Երրորդ նախագծային աշխատանքը ներկայացրին Գնել Հարությունյանը և սովորողները: Նախագծային աշխատանքի թեման էր` «Արտադրական ուսուցումը կամ սեփական բիզնես նախագիծը»: Սա բավական հետաքրքիր նախագիծ է, որովհետև սեփական բիզնես ունենալու գաղափարը  շատ փորձառու աշխատողների երազանքն է ասօր, իսկ դրա համար կարևոր է ոչ միայն ցանկանալը, նախագծեր մշակելը, այլև հստակ գործելաոճ ունենալը և նախագծերն իրագործելը:

Նյութը նաև կարող եք կարդալ Վաչագան Նահապետյանի բլոգում:

Թողարկողներ` Տիգրան Ադամյան, Քրիստինե Մեսրոպյան, Վաչագան Նահապետյան :

Համակարգող ուսուցիչ` ԼիլիթՄադոյան: