22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երկարացված օրվա ծրագիր. սեպտեմբեր

2016-2017 ուստարում կրթահամալիրի Միջին դպրոցում առաջարկում ենք երկարացված օրվա ծրագրի կազմակերպումը.

Սովորողի զբաղվածություն. կրթահամալիրում սովորողի անհատական ուսումնական պլանով տնային հանձնարարությունը դիտվում է որպես լրացուցիչ կրթություն. սովորողը ինքն է որոշում, թե որտեղ այն կկատարի՝ տանը, թե` երկարօրյայի ընթացքում: Եթե երկարօրյայի ընթացքում սովորողը չի աշխաելու լրացուցիչ հանձնարարություններով, ուրեմն պետք է կազմակերպել այլ զբաղվածություն: Միջին դպրոցում կիրառում ենք սովորողի նախասիրությամբ լրացուցիչ կրթություն: Դրանք կարող լինել մարզական, դիզայներական, թատերական, բուսաբանական, ռոբոտաշինական, խեցեգործության խմբակներ:

Կազմակերպվում է երկանգամյա սնունդ (12:35, 15:20):

Խմբերի բաժանման աշխատանքը, խմբում ծագող տարբեր խնդիրները, խմբերից վերադարձող սովորողների հաջորդ գործունեության կազմակերպումը, մատյանում գրանցումները և այլ կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է երկարացված օրվա կազմակերպիչը:

Երկուշաբթի

14:30-15։20 — հեծանվասպորտ

15:20-15։30 – ճաշ

15:30-16:30 – ինքնուսուցում

Երեքշաբթի

14:30-15:20 – ինքնուսուցում

15:20-15:30– ճաշ

15:30-16:30 – ձեռքի գնդակ/սեղանի թենիս

Չորեքշաբթի

14:30-15:20 – հեծանվասպորտ

15:20-15:30– ճաշ

15:30-16:30 — ինքնուսուցում

Հինգշաբթի

14:30-15:20 – ինքնուսուցում

15:20-15:30 – ճաշ

15:30-16:30 – ձեռքի գնդակ/սեղանի թենիս

Ուրբաթ

14:30-15:00 – հանգստի ժամ

15:00-15:10– ճաշ

15:15-16:00 — Մեդիաուրբաթ

16:00-16:30 — շաբաթվա ամփոփում