20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեր ջոկատը` սահադաշտում

ՈՒրբաթ օրը մեր ջոկատը գնացել էր սահադաշտ: Համարյա բոլորս առաջին անգամ էինք սահադաշտում:Վարժ սահում էին մեր ավագ ընկերները, օգնում էին նաև մեզ, իսկ մենք անընդհատ ընկնում, միմյանց օգնում, փորձում էինք սահել սովորել:Շատ զվարճալի էր: Գրեթե մեկ ժամ սահելուց հետո  կարծես թե մի բան ստացվում էր: Ես հուսով եմ, որ սա սահադաշտ կատարած մեր վերջին ճամփորդությունը չէր, քանի որ շատ եմ ուզում սահել սովորել: