Մանե Բոյախչյան, Ժաննա Հակոբյանի ջոկատ
Ողջույն, ես Մանեն եմ: Ճամբարային 3 օրն է և նորից ու նորից շատ հետաքրքիր: Այսօր մենք ծանոթացանք Սեբաստացի մոլլի ղեկավար ընկեր Լիլի հետ: Ըկեր Լիլիի հետ մենք բիզնես նախագիծ արեցինք և հետո որոշեցինք, որ կարելի է պատրաստել ռուլետներ: Մենք նախապես սկսեցինք հաշվել մեր ծախսը և օգուտը, իսկ հետո ըկեր Ժաննայի օգնությամբ սկսեցինք պատրաստել: Մեզ զուգահեռ աշխատւմ էին նաև ընկեր Տաթևը և իր ճամբարակաները: Արդյունքը և ́ համեղ էր և ́ շահավետ: Մենք համտեսեցինք մեր ռուլետները, իսկ մյուս մասն էլ վաճառեցինք: Ահա մեր բիզնես նախագծի ծախսի և շահույթի հաշվարկները: Մեր բիզնեսի առաջին քայլերը հաջողված են:
Ալյուր 350 դրամ
Ձու 6 հատ – 360 դրամ
Շաքարվազ 350 դրամ.
Շոկոլադե կրեմ – 800 դրամ
Մածուն – 400 դրամ
Ծախսեցինք 2260 դրամ.
Պատրաստեցինք երկու ռուլետ մեկ բսկվիթ:
Մեկ կտոր բսկվիթի իքնարժեքը 80 դրամ.
Վաճառքի գինը 100 դրամ:
Շահույթ 1200 դրամ.
3 thoughts on “Բիզնեսում մեր հաջողությունը”